211 նոր ավտոբուս մի քանի օրից երթուղի դուրս կգա

211 նոր ավտոբուս մի քանի օրից երթուղի դուրս կգա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլով երթուղի դուրս կգան։

211 հատ 8.6 մետրանոց ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

«Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով: Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսը կմիանա արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը։

Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն ՀՀ, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---