Առաջարկ. Արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրել

Առաջարկ. Արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրել

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հաշվի առնելով, որ չի հաջողվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրել, առաջարկում է արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրելու հնարավորությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օգոստոսի 31-ից սկսած մերժում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին ընտրելու «Հայաստան» խմբակցության առաջարկը: 8-րդ գումարման խորհրդարանում սա միակ հանձնաժողովն է, որն արդեն 3 ամիս է՝ փոխնախագահ չունի:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ օրենքի բացն ուզում ենք լրացնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Այդպիսով այդ խնդիրը կլուծվի, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի նոր թեկնածու, քանի որ նախագահի ընտրության ժամանակ օրենքը հստակ նշում է, որ, եթե թեկնածուն մեկ անգամ չի ընտրվում, արդեն ներկայացվում է նոր թեկնածու: Միաժամանակ, նույնը չունենք տեղակալի ժամանակ, ինչը օրենքի բաց է»,-ասել է նա:

Գաբրիելյանն առաջարկել է նույն կարգը կիրառել նաև մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության պարագայում: Փոփոխության ընդունման դեպքում մեկ անգամ չընտրված թեկնածուն երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չի ունենա:

«Ընդդիմությունը Դոնթի բանաձևով իրավունք ունի առաջադրել թեկնածու, ես էլ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ այդ թեկնածուին ընտրելու ու չընտրելու»,-ասել է նա:

Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---