ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզ է

ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզ է

PanARMENIAN.Net - ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ․ նրանք «Ցորի» զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրանցից 9-ի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ զինվորական արարողակարգով, ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հայտնել է զինծառայողներից մեկի հարազատը։

«Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ուխտագնացությունների կազմակերպման նպատակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնել է զինծառայողի հարազատը։

Նրանք են՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի։

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---