Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Ավստրալիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ներկայացվելիք բանաձևով նաև կոչ է արվում ճանաչել ասորիների և հույների ցեղասպանությունը, հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Բանաձևը ներկայացրել է պատգամավոր Թրենթ Ցիմերմանը, որին աջակցել են մի շարք այլ պատգամավորներ։

Այն հորդորում է Ավստրալիայի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---