Հունվարի 1-ից մուտքը հանրային սննդի վայրեր կթույլատրվի պատվաստվածներին կամ թեստավորվածներին

Հունվարի 1-ից մուտքը հանրային սննդի վայրեր կթույլատրվի պատվաստվածներին կամ թեստավորվածներին

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այո, այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Պետք է համալիր միջոցառումներ կիրառել՝ նվազեցնելու թե վարակման, թե հիվանդացության ռիսկերն ու բեռը հանրապետությունում», - ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ նախագծի համաձայն, ովքեր ունեն պատվաստման հակացուցում, հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն։

Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 338,120-ի: Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7535 դեպք կա, այլ պատճառով՝ 1440։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---