ՀՀ-ում կովիդով վարակված 23 պատվաստված քաղաքացի է մահացել՝ բոլորը քրոնիկ հիվանդություններով29 նոյեմբերի 2021 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացուց 102-ն են պատվաստված, այսինքն` 3.5 տոկոսը։ Իսկ առաջին դեղաչափով այս պահին պատվաստված է ՀՀ քաղաքացիների 39 տոկոսը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այս պահին կորոնավիրուսի` 13,562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք 1092 պատվաստված քաղաքացի, այսինքն` 8.1 տոկոսն է պատվաստված։ Բացի այդ, ծանր վիճակում գտնվողներից 9-ն են ամբողջապես պատվաստվել»,- ասել է Ավանեսյանը։ Նախարարը հավելել է, որ 1,217,391 պատվաստվածից 79-ի մոտ առողջական որոշակի խնդիրներ են եղել` մեծամասնության դեպքում կորոնավիրուսով են վարակվել։ Մնացած փոքրաթիվ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ են ընթացել։ Նրա խոսքով` մտահոգությունները, թե նոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են։ Նախարարը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |