ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների հետ քաշվելու լուրը

ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների հետ քաշվելու լուրը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից, ոչ հերքել, ոչ հաստատել է այն, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նախարարությունից հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Ավելի վաղ Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---