Նախարար․ Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է

Նախարար․ Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ երկրի առաջին դեմքերին անվճար բժշկական օգնություն տրամադրելը նաև ազգային անվտանգության հարց է։

Նա հորդորել է մի հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը, գրում է Aysor.am-ը։

«Իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա։ Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն», - ասել է Ավանեսյանը։

«Առաջին դեմքերը, նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Դա ընդունված, ճիշտ պրակտիկա է», - ասել է Ավանեսյանը։

Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել զինծառայողներին առաջնահերթ ու անվճար բժշկական սպասարկում տրամադրելու վերաբերյալ նախագծին։ Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---