Ղազինյանը 14-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը 14-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Աժ պատգամավոր Արթուր Ղազինյանը հերթական՝ 14-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Հայաստան» խմբակցությունը կրկին նրա թեկնածությունն էր առաջարկել։

Իշխող խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը, իսկ ընդդիմադիրները չեն քվեարկել՝ հեռացել էին դահլիճից։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հաշվի առնելով, որ չի հաջողվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրել, առաջարկում է արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրելու հնարավորությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ օրենքի բացն ուզում ենք լրացնել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օգոստոսի 31-ից սկսած մերժում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին ընտրելու «Հայաստան» խմբակցության առաջարկը: 8-րդ գումարման խորհրդարանում սա միակ հանձնաժողովն է, որն արդեն 3 ամիս է՝ փոխնախագահ չունի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---