ԱՆ․ Ամեն 7 օրը մեկ գործատուին պետք է ՊՇՌ բացասական թեստի պատասխան ներկայացնել

ԱՆ․ Ամեն 7 օրը մեկ գործատուին պետք է ՊՇՌ բացասական թեստի պատասխան ներկայացնել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ գործատուներին պետք է ներկայացնել կորոնավիրուսի (Covid-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճարակային կանոններում:

Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Մինչև դեկտեմբերի 1-ը նման պահանջ գործում էր 14 օրը մեկ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---