Պուտինն Էրդողանին պատմել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Պուտինն Էրդողանին պատմել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքների մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում վերջինիս խնդրանքով տեղեկացրել է նրան նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվեց Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ փոխգործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսևորվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական հարցերի լուծման ուղղությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Էրդողանը, նշելով ՌԴ միջնորդական դերի նշանակությունը, արտահայտվել է ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում, հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---