ՀՀ-ում կորոնավիրուսի 419 նոր դեպք կա և 27 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 419 նոր դեպք կա  և 27 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 340,396-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 419-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 27 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7669 դեպք կա, այլ պատճառով՝ 1454։

Ապաքինվել է ևս 963 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 320,439 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,834 է։

Ընդհանուր առմամբ 2,396,894 թեստ է արվել, մեկ օրում` 7438։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---