Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում 4 դեկտեմբերի 2021 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները՝ երկու երկրի միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։ Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել գործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրի ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |