Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։

Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները՝ երկու երկրի միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։

Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել գործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրի ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---