Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է 44-օրյայում Թուրքիայի հետախուզության ակտիվ դերի մասին 4 դեկտեմբերի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նոյեմբերի 26-ին ամփոփելով պետական հաստատությունների տարեկան աշխատանքը, հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դերակատարություն է ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, հայտնում է Nordic Monitor-ը։ «Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել՝ պաշտպանելով ազգային շահերը և տեղում հավասարակշռություն ձևավորելով հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան։ Թուրքիան ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է հաջող գործողություններ ծավալել, այլև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև Լիբիայում խռովարարների դեմ լեգիտիմության համար պայքարը»,-ասել է Օթքայը։ Ինչպես նշում է Nordic Monitor-ը, գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ռազմական առումով, սակայն մինչ օրս պաշտոնական խոստովանություն պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին չէր եղել։ Հակառակը` համառորեն ժխտում էին MIT-ի մասնակցությունը ռազմական գործողություններին, գլխավորապես այն մեղադրանքների պատճառով, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ, չնայած հայկական կողմի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարություններին և ապացույցներին։ Նշվում է նաև, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել 2020թ․ հակամարտության մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու նպատակով: Ավելի վաղ Nordic Monitor-ը հայտնել էր, որ MİT-ը գրեթե կես մլրդ թուրքական լիրա է ծախսել 2020թ․ գաղտնի գործողությունների վրա։ Ըստ Հաշվիչ պալատի 2021-ի օգոստոսի հաշվետվության, MİT-ը 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել «գաղտնի ծառայությունների կարիքների» համար։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |