ՀՀ-ում արտադրվող «Սպուտնիկ Լայթը» դրվում է շրջանառության մեջ․ Կարող է որպես բուսթեր կիրառվել

ՀՀ-ում արտադրվող «Սպուտնիկ Լայթը» դրվում է շրջանառության մեջ․ Կարող է որպես բուսթեր կիրառվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը հայտարարել են, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։

«Սպուտնիկ Լայթը» լինելու է մեր պատվաստանյութերի մեջ և մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը (բուսթեր) ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը։ Այլ պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիները կարող են դիմել և որպես խթանիչ դեղաչափ ստանալ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը», - ասել է Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի անվճար։

Խոսելով արտադրական ծավալների մասին՝ Սերգեյ Մաթևոսյանն ասել է, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը կարող է Հայաստանի մեկ տարվա պահանջն ապահովվել, գրում է Aysor.am-ը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելել է, որ արտահանումը կբազմապատկի արտադրանքի ծավալները։

«ՀՀ շուկան բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովվելու համար։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, աֆրիկյան որոշ երկրների հետ էլ քննարկումներ են ընթանում՝ արտահանելու համար։ Այս ամենն իրականացվում է ռուսական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ», - ասել է նախարարը:

Հունվարի 1-ից սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---