ՀՀ-ում կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել և 28 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել և 28 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 341,058-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 240-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 28 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7718 դեպք կա, այլ պատճառով՝ 1457։

Ապաքինվել է ևս 522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 322,406 է։ Փաստացի բուժվողների թիվը 9477 է։

Ընդհանուր առմամբ 2,411,285 թեստ է արվել, մեկ օրում` 6006։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---