Թաթոյանը Ֆրանսիայի ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ Բաքուն հայ գերիներին պահում է քաղաքական նկատառումներով

Թաթոյանը Ֆրանսիայի ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ Բաքուն հայ գերիներին պահում է քաղաքական նկատառումներով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 6-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ ֆրանսիացի Կլեր Հենոնի հետ՝ նշելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, նաև տեղեկացնելով, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

Կողմերը քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք խանգարում են երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ն առանձին անդրադարձել է նաև ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինվորների և քաղանձանց իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։

«Շեշտել եմ, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Covid-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում Մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա»,-ասվում է գրառման մեջ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետական մարմիններում, ինչպես նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում: Նա մեկնել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) հրավերով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---