ԱՄՆ դեսպանատուն․ ՏԻՄ ընտրությունները հանգիստ են անցել, բայց ընդդիմադիրների հանդեպ ճնշումների մասին հաղորդումներ կան

ԱՄՆ դեսպանատուն․ ՏԻՄ ընտրությունները հանգիստ են անցել, բայց ընդդիմադիրների հանդեպ ճնշումների մասին հաղորդումներ կան

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ՝ արձանագրելով, որ ընդհանուր առմամբ դրանք անցել են հանգիստ, սակայն դեսպանությանը նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։

«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։

«Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։

Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» նախնական տվյալներով հաղթել է 36 համայնքից 25-ում։ Իշխող ուժը պարտվել է Աբովյանում, Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ համայնքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---