ՀՀ-ում կորոնավիրուսի 410 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 410 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 341,468-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 410 –ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7728 դեպք կա, այլ պատճառով՝ 1464։

Ապաքինվել է ևս 408 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 322,814 է։ Փաստացի բուժվողների թիվը 9462 է։

Ընդհանուր առմամբ 2,419,770 թեստ է արվել, մեկ օրում` 8485։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---