8 դեկտեմբերի 2021 - 16:40 AMT
Օլաֆ Շոլցը՝ Գերմանիայի նոր կանցլեր

Բունդեսթագի կողմից Գերմանիայի նոր կանցլեր ընտրված սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը եդում է տվել նոր պաշտոնում։ Նրա երդմնակալության արարողությունը հեռարձակվել է N24 հեռուստաալիքով։

«Երդվում եմ իմ բոլոր ուժերը նվիրել գերմանացի ժողովրդի բարօրությանը, ավելացնել նրա կարողությունը, պաշտպանել վնասից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքն ու դաշնային օրենքները, բարեխիղճ կատարել պարտականություններս և արդարացի լինել յուրաքանչյուրի հանդեպ»,-ասել է նորանշանակ կանցլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին էր ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։ Շոլցը ստացել է 395 քվե։

Ըստ Գերմանիայի սահմանադրության, կառավարության ղեկավարն է որոշում Գերմանիայի քաղաքականությունը։

Photo: EPA