Սիմոնյանը հանդիպել է գերիների հարազատներին․ Տղաներին վերադարձնելու ջանքերը չեն դադարել

Սիմոնյանը հանդիպել է գերիների հարազատներին․ Տղաներին վերադարձնելու ջանքերը չեն դադարել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ գերիներին վերադարձնելու ջանքերը չեն դադարել։

«Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:

Շնորհակալ եմ հանդիպման համար»,-ասվում է գրառման մեջ:

Գերիների և անհետ կորածների հարազատները երկու օր բողոքի ցույց էին անում նախ կառավարության, հետո Ազգային ժողովի շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով ԱԺ խոսնակի հետ, որը համացանցում հայտնված տեսանյութում խոսելով գերների մասին, ասել էր նաև, որ «այդ մարդիկ զենքը դրել փախել են, դասալքություն են արել»։ Ցուցարարները բացատրություն կամ ներողություն էին ուզում լսել նրանից։

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ էին հրապարակել Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։ Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---