Մուրադով․ Ռուս խաղաղապահները զոհերի ավելի քան 1960 մարմին են փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին

Մուրադով․ Ռուս խաղաղապահները զոհերի ավելի քան 1960 մարմին են  փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1960 մարմին է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

«Որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են»,-ասել է Մուրադովը։

Ըստ ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---