Հակոբ Սիմիդյանը` շրջակա միջավայրի նախարար

Հակոբ Սիմիդյանը` շրջակա միջավայրի նախարար

PanARMENIAN.Net - Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-ասվում է փաստաթղթում:

Մինչ այդ Հակոբ Սիմիդյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Նա ազատվել է այդ պաշտոնից դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---