Համածառայակցի կրակոցից զինվոր է մահացել. Վիրավորներ կան

Համածառայակցի կրակոցից զինվոր է մահացել. Վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալով` համածառայակցի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---