Երևանի նոր ավտոբուսների 1-ին խմբաքանակի շահագործումը սկսվում է

Երևանի նոր ավտոբուսների 1-ին խմբաքանակի շահագործումը սկսվում է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ից երթուղի դուրս կգա Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը, հայտնել է քաղաքապետարանը։

«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99: Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18, 13, 16, 16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---