Հայաստանը մտադիր է ձուկ եւ ձկնամթերք արտահանել

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունում Առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ձկան եւ ձկնամթերքների` Հայաստանից արտահանման հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայ ձկնաբույծների միության, ՀՀ արտահանողների միության, ՄԱԿ-ի գրասենյակի, փորձագիտական լաբորատորիայի ներկայացուցիչներ։ Խորհրդակցության արդյունքում որոշվեց մշակել միջոցառումների ծրագիր, որը թույլ կտա ապահովելու ձկան եւ ձկնամթերքների արտադրության ծավալների աճը` հիմքեր ապահովելով ձկան եւ ձկնաբուծության ոլորտում ներդրումների ներգրավման եւ արտադրանքի ծավալի աճի համար։

Այդ ծրագրի իրագործման աշխատանքներին կներգրավվեն վերոհիշյալ կառույցների, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության նախարարությունների եւ մասնավոր մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---