ՀՀ է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան և թթվածնային 200 կոնցենտրատոր․ Կայաններից 1-ը կուղարկվի Արցախ

ՀՀ է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան և թթվածնային 200 կոնցենտրատոր․ Կայաններից 1-ը կուղարկվի Արցախ

PanARMENIAN.Net - Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան և թթվածնային 200 կոնցենտրատոր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՆ կարիքների համար պետբյուջեից հատկացված միջոցներով ձեռք բերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։

Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---