ՀՀ նախագահը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ նախագահը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Ֆրանսիայի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը քննարկում է ունեցել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---