Վրաստանի ԱԳՆ-ն բողոքել է` երկրի դրոշն օգտագործվել է «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքել է` երկրի դրոշն օգտագործվել է «3+3» ձևաչափով հանդիպմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում իր երկրի դրոշի օգտագործումը Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով խորհրդակցական հանդիպման ժամանակ։ Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Sputnik Georgia-ն։

ՌԴ ԱԳՆ-ում ասել են, որ «Վրաստանի ներկայացուցիչները, որոնք ևս հրավիրված են եղել հանդիպմանը, ձեռնպահ են մնացել մասնակցությունից»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ մոսկովյան հանդիպման մասնակից 5 երկրի ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել՝ հարթակին Վրաստանի միանալու հարցում։

Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «վրացական կողմը բազմիցս հայտարարել է «3+3» ձևաչափին մասնակցության վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը և որ Թբիլիսին չի քննարկելու իր մասնակցությունն այդ ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Մենք դրան արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական կանալներով»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով խորհրդակցական հարթակի առաջին նիստը՝ ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի նախագահությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---