Բագրատ Սրբազանը, Խաչատուրովը և Թոխատյանն Աշոտ Մինասյանին ազատելու անձնական երաշխավոր կլինեն14 դեկտեմբերի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Որպես երաշխավորներ հանդես կգան Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «2021թ. դեկտեմբերի 13-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։ Դրա նախագահ է ընտրվել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |