Թուրքական լիրան արժեզրկվում է․ Ստամբուլում հերթեր են էժան հացի համար

Թուրքական լիրան արժեզրկվում է․ Ստամբուլում հերթեր են էժան հացի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման ֆոնին, Ստամբուլում հերթեր են գոյացել էժան հացի համար։ Հերթերը պատկերող տեսահոլովակը հայտնվել է համացանցում, գրում է m24.ru-ն։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դժգոհություն է հայտնել տեսահոլովակի առնչությամբ։

«Ցավոք, մեր մարդիկ աղքատացել են: Դա փաստ է։ Բայց դժգոհ եմ էժան հացի հերթում կանգնած մեր հայրենակիցներին պատկերող կադրերի հրապարակումից»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Խոսքն այպես կոչված «ժողովրդական հարցի» մասին է, որի գինը 1․25 լիրա է և այն սուբսիդավորվում է քաղաքային իշխանությունների կողմից։

Հացի գինը Թուրքիայում կրկնակի աճ է գրանցել՝ նախկին 1․5 լիրայի փոխարեն այն այժմ 3․5 լիրա արժե։ Լիրան արժեզրկվել է մոտ 50%-ով՝ տարեսկզբին ԱՄՆ 1 դոլարի դիմաց տալիս էին 7.4 լիրա, այժմ՝ 14։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---