Պուտինն ու Մակրոնը խոսել են ԼՂ կարգավորման մասին, աջակցություն հայտնել ԵԱՀԿ ՄԽ ակտիվացմանը

Պուտինն ու Մակրոնը խոսել են ԼՂ կարգավորման մասին, աջակցություն հայտնել ԵԱՀԿ ՄԽ ակտիվացմանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույց հանգամանալից անդրադարձ են կատարել ղարաբաղյան կարգավորմանը։

Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները։ Պուտինը պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի և առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը:

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Photo. AP
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---