ՀՀ-ում կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 342,977-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 212-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7856 դեպք կա, այլ պատճառով՝ 1486։

Ապաքինվել է ևս 255 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 326,559 է։ Փաստացի բուժվողների թիվը 7076 է։

Ընդհանուր առմամբ 2,464,749 թեստ է արվել, մեկ օրում` 7801։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---