Միշելը հաջող է համարել ուղիղ կապի հաստատումը ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև

Միշելը հաջող է համարել ուղիղ կապի հաստատումը ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ դեկտեմբերի 14-ին իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ հաջող է որակել ուղիղ կապի հաստատումը ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև։

Նա բարձր է գնահատել երկու երկրների ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ ուղղված լարվածության նվազմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո։ «Մասնավորապես, հաջող է համարվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ ուղիղ կապի հաստատումը ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև։ Այդ մեխանիզմը կարող է ծառայել ապագայում միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության նվազմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Միշելն ընդգծել է, որ վճռորոշ նշանակություն ունի առանցքային հումանիտար խնդիրների լուծումը։ Նա ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 10 հայերի փոխանցումը Հայաստանին և ՀՀ կողմից ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։

Միշելը նաև հորդորել է արագ և ամբողջությամբ լուծել բոլոր չկարգավորված հումանիտար հարցերը, այդ թվում նոր ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագիրը պարզելը՝ նշելով, որ նման հումանիտար ժեստերը երկու կողմից նպաստում են վստահության ամրապնդմանը և խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստող իրավիճակի ստեղծմանը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Եվրամիությունը փորձագիտական առաքելություն կտրամադրի ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանգծման հարցի լուծման համար։ «ԵՄ-ն փորձագետների/խորհրդատվական խմբի առաքելություն կտրամադրի սահմանազատման և սահմանագծման համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն տրամադրելու միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---