Զախարովա․ Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև երկխոսության զարգացումը կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը

Զախարովա․ Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև երկխոսության զարգացումը կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

«Նազարբաևի նախաձեռնությունը, որն, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, արժանի է ուշադրության։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն երկրների համար, որոնք կիսում են կազմակերպության նպատակները, սկզբունքները և շահագրգռված են առավել սերտ ինտեգրմամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք առավել սերտ կապեր են պահպանել ԵԱՏՄ երկրների հետ»,-ասել է նա, գրում է Vestikavkaza.ru-ն։

Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Նազարբաևը նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն է։ Նա ասել է, թե ողջունում է երկար տարիների հակասությունների հետո ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և հնարավոր է համարում բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---