Ամերիաբանկը $20 մլն-ի վարկային պայմանագրեր է կնքել responsibility-ի և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ16 դեկտեմբերի 2021 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը 20 մլն դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել responsibility ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» (GCPF) հետ ` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով: «Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «responsAbility ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», - նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |