EasyPay. Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ

EasyPay. Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ

PanARMENIAN.Net - EasyPay ընկերությունն առաջարկում է միավորվել և համատեղ ուժերով իրականություն դարձնել Ամանորի այլընտրանքային հրաշքը։

Ամեն տարի ամբողջ աշխարհում հատվում է մոտ 120 միլիոն ծառ։ EasyPay-ն առաջարկում է վերջ դնել Հայաստանում և ամբողջ աշխարհում տարածված այս «ավանդույթին»՝ ալտերնատիվ Ամանոր մեկնարկելով։

«Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ»․ հենց այս գաղափարն է EasyPay ընկերության Ամանորի արշավի կիզակետում։ Առաջարկվում է տոնին ընդառաջ՝ եղևնին կտրելու և օրեր անց դեն նետելու փոխարեն տնկել մեկը։

Մարքեթինգային արշավի շրջանակում դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ easywallet օնլայն դրամապանակի միջոցով QR-ով կատարված յուրաքանչյուր գնման դիմաց EasyPay-ը կտնկի մեկ ծառ։

EasyPay ընկերության մարքեթինգի ղեկավար Տիգրան Պարսեղյանը նշել է, որ նախաձեռնությունն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է։ Ավելին՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում մի շարք խանութներ առաջարկելու են քեշբեքեր՝ կրկնապատկելով Ամանորի հրաշքը։

Արշավի ավարտից հետո ընկերությունը կներկայացնի հաշվետվություն՝ հայտնելով, թե որտեղ և ինչքան ծառ է տնկվել արշավի արդյունքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---