ՄԻՊ․ Համոզիչ չէ գերությունից վերադարձած 4 զինվորի կալանավորման իրավաչափությունը16 դեկտեմբերի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողի կալանավորման իրավաչափությունը։ Խոսքը, մասնավորապես, նոյեմբերի 14-ի և 16-ի հարձակումներից հետո ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված և վերադառնալուց հետո ՀՀ-ում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է: Նշվում է, որ այս եզրահանգման հիմքում են՝ 1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում, որը կներկայացվի քրեական հետապնդման մարմնին: 2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ պետմարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրգործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին: Դրանով խախտվել է ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը։ Այդ պնդումները ստեղծել են կանխակալ պատկերացումներ ՀՀ հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ: 3) Առկա են բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանական ԶՈւ-ն, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը: Ուստի, ՄԻՊ գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրհետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ: 4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո: 5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ: Հատուկ նշվում է, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրգործեր հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը։ Ընթերցեք նաև․ Ալիևը՝ գերիների մասին․ Նրանց ՀՀ-ին վերադարձրինք, բայց այնտեղ ձերբակալվեցին` չի բացառվում, որ խոշտանգեն Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |