Meta-ն մոտ 1500 կեղծ աքաունթ է հեռացրել, նաև ՀՀ-ում. Լրտեսական ծրագրեր էին տարածում

Meta-ն մոտ 1500 կեղծ աքաունթ է հեռացրել, նաև ՀՀ-ում. Լրտեսական ծրագրեր էին տարածում

PanARMENIAN.Net - Meta-ն մոտ 1500 կեղծ աքաունթ է հեռացրել, այդ թվում ՀՀ-ում, որոնք լրտեսական ծրագրեր են տարածել։ Meta-ն 7 ընկերություն է նշել, որոնք օգտագործել են Facebook-ն ու Instagram-ն օգտատերերին հետևելու համար՝ պետության կամ մասնավորների պատվերով։ Դրանք են՝ Cytrox-ը Հյուսիսային Մակեդոնիայից, BellTrox-ը՝ Հնդկաստանից, Cognyte, Cobwebs Technologies, Bluehawk CI և Black Cube-ը՝ Իսրայելից և մեկ ընկերություն Չինաստանից, որի անվանումը չի հաջողվել պարզել, գրում է The Washington Post-ը՝ ընկերության հետաքննությանը հղումով։

Վերջինս ցույց է տվել, որ լրտեսական ընկերությունները «կանոնավոր կերպով» հետևել են քաղաքական գործիչներին, լրագրողներին, այլախոհներին և ընդդիմադիրների ընտանիքների անդամներին, գրում է vc.ru-ն։

«Կիբերվարձկանները» աստիճանաբար «գրավում էին իրենց զոհերի վստահությունը» Facebook-ում և Instagram-ում ֆեյքային աքաունթների միջոցով, իսկ հետո, առանց տիրոջ իմացության, լրտեսական ծրագրային ապահովում տեղադրում։ Ծրագիրը թույլ է տալիս հետևել մարդուն սմարթֆոնների և այլ գաջեթների միջոցով՝ գաղտնալսել զանգերը, հետևել գտնվելու վայրին, ստանալ լուսանկարներ, տեսագրություններ, կոնտակտների ցուցակներ և այլն։

Դեկտեմբերի 16-ից ընկերությունը սկսել է զգուշացնել մոտ 50,000 մարդու աշխարհի ավելի քան 100 երկրից՝ աքաունթի կոտրելու հնարավոր փորձերի մասին և կոչ արել «Զգույշ լինել անծանոթներից ընկերության հարցում ընդունելիս»։

Meta-ի զեկույցում ավելի քան 100 երկիր է թվարկված, որոնք օգտվել են լրտեսական ընկերությունների ծառայություններից՝ Եգիպտոս, Հայաստան, Հունաստան, Սաուդյան Արաբիա, Օման, Կոլումբիա, Գերմանիա, ԱՄԷ, Նոր Զելանդիա, Մեքսիկա, Լեհաստան և այլն։

Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus լրտեսող ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---