ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին. Կոնսենսուսային որոշում է պետք

ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին. Կոնսենսուսային որոշում է պետք

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,– ասել է նա:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նազարբաևի առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---