Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտոր

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտոր

PanARMENIAN.Net - Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։

Հոգաբարձուների նիստի քվեարկության արդյունքներով Հովհաննիսյանը 19 կողմ, 5 դեմ ձայնով 5 տարի ժամկետով ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում, տեղեկացնում է «Փաստը»։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասել է․ «Ժամանակին, երբ խոսք էր գնում ու հարցնում էին՝ հավակնում եմ այս պաշտոնին, թե ոչ, ասում էի, որ այս պահին նման պլան չկա։ Դա եղել է երկու տարի առաջ։ Հետագայում մարդկանց ծրագրերը փոխվում են։ Շատ բաներ փոխվեցին, և ես գտա անհրաժեշտությունը, որ պետք է գամ ԵՊՀ։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել եմ, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---