Նախագահը ՅՈւՆԻՍԵՖ-ի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

Նախագահը ՅՈւՆԻՍԵՖ-ի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ հանդիպմանը նրա ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին։

Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակը շարունակելու է գործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:

Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---