Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով

Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է ընկերության ամենահայտնի և սիրված ակցիայի՝ #ՇԵՅՔԻ վերադարձի մասին: Այս անգամ #ՇԵՅՔԸ տոնական է` լի ամանորյա տրամադրությամբ և շատ ցանկալի նվերներով:

Եթե Beeline-ի բաժանորդ ես, #ՇԵՅՔԻ՛Ր (թափահարիր) սմարթֆոնդ ամեն օր և ստացի՛ր հնարավորություն շահելու՝ ուղեգիր դեպի Եգիպտոս` 2 անձի համար, iPhone 13, բազմաթիվ Yandex Plus`90 օրվա անվճար բաժանորդագրության պրոմո կոդեր, անլար ականջակալներ, արտաքին մարտկոցներ, ֆիթնես թևնոցներ, անլար բարձրախոսներ և բազում այլ հատուկ առաջարկներ։

«#ՇԵՅՔԸ էլ վաղուց պարզապես ակցիա չէ: Այն վերածվել է նվերներով լի թրենդի, որը շատ են սիրում մեր բաժանորդները: Այս անգամ մեր տոնական #ՇԵՅՔԵՐԻ արշավը կլինի էլ ավելի հեքիաթային` մասնակիցներին սպասում են բազմաթիվ հաճելի անակնկալներ, օգտակար նվերներ, իսկ գլխավոր հաղթողին՝ անմոռանալի ճամփորդություն դեպի հեքիաթային Եգիպտոս», - ասել է Team Telecom Armenia-ի թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Նարեկ Աճեմյանը:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել My Beeline Armenia հավելվածը և ամեն օր շեյքել (թափահարել) հեռախոսը ու շահել պարտադիր նվերներից որևէ մեկը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---