ՀՀ-ում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7903 դեպք կա, այլ պատճառով՝ 1493։

Ապաքինվել է ևս 364 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 328,799 է։ Փաստացի բուժվողների թիվը 5513 է։

Ընդհանուր առմամբ 2,497,107 թեստ է արվել, մեկ օրում` 4897։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---