ԱՄՆ Պետդեպը հորդորել է ազատ արձակել մյուս բոլոր գերիներին

ԱՄՆ Պետդեպը հորդորել է ազատ արձակել մյուս բոլոր գերիներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ողջունելով գերեվարված 10 հայ զինծառակյողի հայրենադարձությունը, կոչ է արել ազատ արձակել բոլոր մյուս գերիներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր բլոգում։

«Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին, փոխանակել մասունքները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք կարևորում ենք մարդասիրական վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերեվարված 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ին Սյունիքում սահմանային բախման ժամանակ։

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր քայլ է համարել գերեվարված 10 հայ զինծառայողի հայրենադարձումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---