Մարության․ Երևանցիների համար ուրախ լուր կա՝ 280 վերելակի մրցույթ է հայտարարվել

Մարության․ Երևանցիների համար ուրախ լուր կա՝ 280 վերելակի մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին, որը չի կայացել «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոյկոտի պատճառով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ երևանցիների համար ուրախ լուր ունի՝ հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։

«Ստացվում է, որ 2021 թվականին արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար, 46 վերելակի մրցույթն արդեն ընթացքում է, ընդհանուր առմամբ՝ 520-ն արդեն տեղադրված էր, 100-ն ավելի վաղ ասել էի, որ դրել ենք մրցույթը։ Փաստացի, 2022-ին մենք կունենանք լրիվ նոր 1000 վերելակ», - ասել է քաղաքապետը, գրում է Aysor.am-ը։

Մարությանն ասել է՝ քանի որ քվորում չկա, նիստը կես ժամով ընդմիջվում է։

«Եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե չէ՝ նիստը կհայտարարենք չկայացած», - ասել է նա։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին, իսկ քննարկվելիք նախագծերը կքննարկվեն և կընդունվեն դեկտեմբերի 22-ին, նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ հրավիրվելիք ավագանու արտահերթ նիստում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---