Ալեն Սիմոնյան․ Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը

Ալեն Սիմոնյան․ Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին, որին իշխող ուժն անվստահություն է հայտնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «զզվանք ու ցավ է ապրել՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը»։

«Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու:

Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:

Չե´մ ասի...Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:

Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը: Ամո՛թ քեզ, Տկզար»,-գրել է նա։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու արտահերթ նիստում անդրադառնլաով ՔՊ անդամների՝ իրեն հասցեագրված մեղադրքնաներին, թե շեղվել է հեղափոխության գաղափարներից, նշել է, որ դա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին $200,000 մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում արդարացնելու այդ որոշումը։

«Պատկերացնո՞ւմ եք, սա մի երկրում, որտեղ աղքատությունը մոտ 30% է, որը միջազգային գործընկերներից է փող խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու համար»,– ասել է Մարությանը` խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պատվիրվող մեքենայից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---