ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:

Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ:

Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ:

«2021-ի հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ամբողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է` ստացվել է այնպես, որ մեկ քրգործով հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը։

ՄԻՊ դիմումի հիմքում են դրվել նաև ՄԻՊ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն):

Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները:

Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---