ՀՀ-ում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,379-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 118-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7942 դեպք կա, այլ պատճառով՝ 1498։

Ապաքինվել է ևս 328 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 330,311 է։ Փաստացի բուժվողների թիվը 4628 է։

Ընդհանուր առմամբ 2,530,000 թեստ է արվել, մեկ օրում` 7084։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---